ԻՊ-ն սկսել է զինյալներին «դրախտի անձնագրեր» տալ
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն սկսել է իր զինյալներին «դրախտի անձնագրեր» տալ: Այդ մասին գրել է Daily Mail-ը: Փաստաթղթերի նմուշները հայտնաբերել են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները Ռաքայի ազատագրման մարտերի ժամանակ:
Որակով պատրաստված կանաչաոսկեգույն փաստաթղթերը բովանդակում են Ղուրանից արաբերեն եւ անգլերեն մեջբերումներ: Հատվածները պետք Է զինյալներին դրդեն կատարելու ահաբեկչական գործողություններ՝ մահապարտի գոտիների եւ պայթանյութով հանդերձված ավտոմոբիլների օգտագործմամբ:
Շապիկին տպված է «Դրախտի անձնագիր» մակագրությունը: Տալով փաստաթղթերը՝ ԻՊ-ն իր հետեւորդներին համոզում է, որ, եթե նրանք նահատակներ դառնան, նրանց համար երաշխավորված է կյանքը երկնքում: Անձնագրերում, սակայն, բացակայում է որեւէ անձնական տեղեկատվությունը դրա տիրոջ մասին, հաղորդելէԷ ՌԻԱ Նովոստին: