Թիլերսոնը պաշտպանեց Քուվեյթի միջնորդությունը Կատարի ճգնաժամի կարգավորման գործում
Միացյալ Նահանգներն ակնկալումէ, որ արաբական երկրները կաշարունակեն բանակցությունները Կատարի հետ՝ կարգավորելու դիվանագիտական հակամարտությունը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Քուվեյթի տեղեկատվության պետնախարար Մուհամեդ Աբդալլա աս Սաբահի հետ հանդիպումից առաջ:
«Մենք հուսով ենք, որ բոլոր կողմերը կշարունակեն բարեխիղճ բանակցությունները»,- ասել է Թիլերսոնը:
ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ Քուվեյթի պետնախարարը նշել են, որ Կատարը եւ նրա հետ հարաբերությունները խզած մի շարք արաբական երկրները պետք է զսպվածություն պահպանեն, որը թույլ կտա շարունակել արդյունավետ բանակցությունները:Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը:
«Պետքարտուղարը հավաստեց Վաշիտնետոնի աջակցությունը Քուվեյթի միջնորդական դերին Կատարի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Եգիպտոսի միջեւ վեճի կարգավորման գործում: Հանդիպման ժամանակ ղեկավարներն ընդգծեցին, որ բոլորը պետք է զսպվածություն դրսեւորեն, որը թույլ կտա շարունակել արդյունավետ դիվանագիտական բանակցությունները», նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` Reuters