«Այս կառույցը պատասխանատու կլինի դատական կարգով խարդախությունների և հանրակցության ֆինանսական շահերին վնասող մյուս հանցագործությունների հետաքննության ու հետապնդման համար»,- նշվում է ԵԽ-ի հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների մեկի ձերբակալման փաստի առնչությամբ:
Հարյուրավոր իտալացի ուսուցիչներ են մասնակցում հացադուլին. նրանք պահանջում են, որ խորհրդարանը հաստատի այն օրենքը, որն արագացնում է միգրանտների երեխաներին քաղաքացիների կարգավիճակ տրամադրելու գործընթացը:
Եվրամիությունը միայն Իսպանիային է ճանաչում որպես ԵՄ-ի անդամ, եւ եթե Կատալոնիան անկախանա, նա անդամություն չի ստանա միությունում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր կողմնակիցների 80 տոկոսին հավաքագրում է՝ օգտագործելով Համացանցը:
ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ ներկա կլինեն բարեգործական համերգին, որը կազմակերպվելու է հօգնություն «Հարվի», «Իրմա» եւ «Մարիա» փոթորիկներից տուժած Ֆլորիդայի եւ Տեխասի նահանգների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիների ու Պուերտո Ռիկոյի:
Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գինդոսը բացառել է հանրաքվեի արդյունքում Կատալոնիայի անկախացումը։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի` Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ իր հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 7-ին Բելգրադում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Լաս Վեգասի հրաձգությունից ավելի 300 տուժածներ դուրս են գրվել հիանդանոցներից: Այդ մասին հղում անելով ՌԻԱ Նովոստիին, մամուլի ասուլիսում հայտնել է քաղաքի ոստիկանապետ Ջոզեֆ Լոմբարդոն:
Կանադայի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին ընդունել է «Կոռումպացված օտարերկրյա կառավարությունների զոհերի մասին օրենքը» կամ «Սերգեյ Մագնիտսկու օրենքը», որը ամերիկյան «Օրենքի գերակայության մասին Սերգեյ Մագնիտսկու անվան ակտի» կանադական տարբերակն է Ամփոփիչ քվեարկության հեռարձակումը տրվել է Կանադայի խորհրդարանի պաշտոնական կայքում։
Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ Ֆելիպե Վեցերորդ թագավորը կառավարության կողմն է բռնել ինքնավար մարզի անկախության հանրաքվեի հարցում՝ անտեսելով միլիոնավոր կատալոնացիների կարծիքը, տեղեկացնում է BBC-ին:
«Եթե կան նրանց ներգրավվածության մասին վկայող ծանրակշիռ ապացույցներ, ապա այդ անհատները պետք է համապատասխան ատյանների առաջ կանգնեն: Դատարանները պետք է ապահովեն, որ ֆինանսական, քաղաքական ոլորտներում իրականացված քրեական գործողությունները օրենքի համաձայն ենթարկվեն պատասխանատվության անաչառ դատավորների կողմից»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր տիկնոջ ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել է Լաս Վեգաս (Նեւադայի նահանգ)՝ ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ մարդկանց զանգվածային կուտակման վրա մեկ անձի հրաձգության ամենարյունալի դեպքի վայրը։
Վրաստանի Հանրապետական կուսակցությունն աննախադեպ քայլի է դիմել՝ մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքային խորհուրդ առաջադրելով 40-ամյա իրավաբան եւ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, միասեռական Նինո Բոլքվաձեին:
Աշխարհում ամենից շատ ճանապարհորդում են Հոնկոնգի բնակիչները:
«Սարգսյանի վերջնագիրը Թուրքիային ինձ համար բավականին հետաքրքիր թվաց, քանի որ վստահ եմ՝ Սարգսյանը գիտի, որ Էրդողանը չի արձագանքելու այդ վերջնագրին՝ վավերացնելով այդ արձանագրությունները, ինչպես երեք տարի առաջ, երբ Սարգսյանը կրկին անդրադարձել էր արձանագրություններին»:
Կոլիզեյի հինգերորդ՝ վերին մակարդակը զբոսաշրջիկների այցելության համար կբացվի նոյեմբերին:
Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մակրոնի հայտնվելով՝ Ելիսեյան պալատում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ:
«ԵԱՏՄ-ն դեռ երկար ճանապարհ չի անցել, ինչպես ԵՄ-ն, ուստի մակարդակները միանշանակ տարբեր են, բայց մի բան հստակ է` ԵԱՏՄ-ում Հայաստանի տեղն ու դերը պարզ չէ, օգուտներն ու վնասները հաշվարկված չեն»
Մելոյի խոսքով, նույնիսկ եթե այս միայնակ գործող մարդասպանները ասում են, թե այլ շարժառիթներ են ունեցել, դա այդպես չէ:
«Ո՞նց եղավ, որ Հայաստանը մի կողմից ունի երաշխավորված պայմանագիր, որտեղ ՀԱՊԿ-ն և Ռուսաստանը ապահովում են մեր անվտանգությունն ագրեսիայի դեպքում, մենք ունենք համագործակցություն ՆԱՏՕ-ի շրջանակներում, իսկ ՆԱՏՕ-ն ո՛չ Ուկրաինային, ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին անվտանգության որևէ երաշխիք չի տալիս»։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մոտ էր այն բանին, որ պաշտոնաթող լիներ անցած ամռանը Սպիտակ տան եւ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կոնֆլիկտների ֆոնին:
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը վերջերս բացահայտված «Ադրբեջանական լվացքատան» թեմայով հարցազրույց է տվել հունգարական Budapest Beacon-ին՝ անդրադառնալով փողերի լվացման պատմության մեջ Հունգարիայի ունեցած դերակատարությանն ու մասնակցությանը:
Մոսկվան պաշտպանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Ադրբեջանից Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությունը:
Ռուսաստանը պատմականորեն լավ հարաբերություններ ունի քուրդ ժողովրդի հետ, սակայն Մոսկվան Իրաքյան Քրդստանի հարցում անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել, որպեսզի «չբորբոքվի» իրադրությունը:
Աշխատանքային այցելությամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 4-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։
Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 4-ին հրապարակել է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) համակարգի ընդգրկուն բարեփոխման պլանը, որի թերությունները թույլ են տալիս անբարեխիղճ ընկերություններին խույս տալ տարեկան մինչեւ 150 մլրդ եվրո ընդհանուր գումարի հարկերի վճարումից:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ այս համաձայնագրով Հայաստանը պատրաստակամություն է հայտնում միանալ ՌԴ-ի և Բելառուսի միջև գործող ֆինանսաարդյունաբերական խմբին՝ դառնալով արդեն իսկ գործող համաձայնագրի երրորդ կողմը՝ ստանձնելով բոլոր իրավունքները և պարտավորությունները: Նա ասաց, որ ՌԴ-ն և Բելառուսն արդեն անցել են ներպետական ընթացակարգերը և սպասում են Հայաստանին:
Հոկտեմբերի 9-ին կկայանա Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որտեղ կարող է սկսվել անկախության հռչակման գործընթացը:
«Չեխական զենքերը Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել Ադրբեջանին: Չեխիան հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա: Մենք չենք հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել»