Հայաստանը միանում է ՌԴ-ի և Բելառուսի միջև գործող «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբին

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ այս համաձայնագրով Հայաստանը պատրաստակամություն է հայտնում միանալ ՌԴ-ի և Բելառուսի միջև գործող ֆինանսաարդյունաբերական խմբին՝ դառնալով արդեն իսկ գործող համաձայնագրի երրորդ կողմը՝ ստանձնելով բոլոր իրավունքները և պարտավորությունները: Նա ասաց, որ ՌԴ-ն և Բելառուսն արդեն անցել են ներպետական ընթացակարգերը և սպասում են Հայաստանին:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե մենք այս արձանագրությանը միանալով՝ ի՞նչ ենք ստանում, որ նախկինում չունեինք, ու որտե՞ղ է երաշխիքը, որ մենք դա ստանում ենք:

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Բելառուսի և ՌԴ-ի միջև գործող ֆինանսաարդյունաբերական խումբն այն մեխանիզմն է, որով երկու պետությունների միջև ռազմաարդյունաբերական համալիրները համագործակցում են և հնարավորություն են ստեղծում ռազմատեխնիկայի տարբեր տեսակների վերանորոգման և տարբեր տիպի ծառայությունների մատուցման  համար, ու դա իրականացվում է ներքին շուկայական գների միջոցով, ինչպես նաև հնարավորություն ունեն նպաստել երկու պետությունների ռազմատեխնիկական համագործակցությանը:

Կարդացեք նաև

ՀՀ-ն, միանալով այս համաձայնագրին, հնարավորություն է ունենալու՝ առաջինը, որ մենք ներքին շուկայական գներից օգտվելու հնարավորություն ենք ունենալու, երկրորդ՝ մենք այս խմբի անդամ ենք դարձնելու մեր ռազմաարդյունաբերական համալիրի մի շարք կազմակերպություններին, երրորդ՝ մենք ևս կարողանալու ենք որոշակի ծառայություններ մատուցել ինչպես՝ Ռուսաստանի սպառազինությանը և տեխնիկային, այնպես էլ՝ Բելառուսին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031