Բաժիններ՝

Աստանայում 2019 թվականին ավատին է հասցվելու «խելացի քաղաք» ծրագիրը

Ղազաստանի բնակիչները հուլիսի 8-ին նշում են մայրաքաղաք Աստանայի օրվա 20-ամյակը:  1998 թվականի հուլիսի 10-ին կայացել էր մայրաքաղաքի պաշտոնական միջազգային շնորհանդեսը և մինչև 2008 թվականը Աստանայի օրը նշում էին հուլիսի 10-ին: 2008 թվականից մայրաքաղաքի օրը նշվում է հուլիսի 6-ին:

Աստանայի աքիմ Ասեթ Իսեքեշևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Աստանան այսօր բոլոր ոլորտներում մեծ առաջընթաց է ապրում, թե տնտեսական, թե մշակութային, թե կրթության և թե բարձր տեխնոլոգիաների բնագավառներում:

Նրա խոսքով՝ քաղաքը շատ արագ կառուցվում է և քայլեր են ձեռնարկվում Աստանան դարձնել ավելի հարմարավետ և սոցիալապես ապահոված և ամենակարևորը՝ խելացի քաղաք:

«Մեր ամենաառաջնային խնդիրը Աստանան դարձնել խելացի քաղաք: Մենք 2019 թվականին հայտարարելու ենք խելացի քաղաքի ծրագրի ավարտի մասին: Այս տարի սեպտեմբերին ամբողջությամբ առողջապահական և կրթական ոլորտները կտեղափոխվեն էլեկտրոնային համակարգ:

Մեր քաղաքում շուրջ 13 հազար տեսախցիկներ կան , որոնք ապահովում են Աստանայի անվտանգությունը, ինչի արդյունքում 30 տոկոսով նվազել է հանցագործությունների և 20 տոկոսով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Բացի այդ, խաչմերուկներում և փողոցներում ներդրվում է խելացի լուսացույցների համակարգ»,- ասաց Իսեքևշևը:

Աքիմը կարևորեց նաև քաղաքում հեծանվային սպորտի զարգացմանը ուղված միջոցառումները:

«Մենք զարգացնելու ենք հեծանվային սպորտը: Այս տարի բացվել է 56 կիլոմետր երկարությամբ հեծանվային ճանապարհ, իսկ մյուս տարի այդ ճանապարհի երկարությունը կդառնա 156 կիլոմետր»,- ընդգծեց Իսեքևշևը:

Քաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտում ներդրվել է արագ ուղիների հնարավորությունը, որի շնորհիվ տրանսպորտի արագությունը ավելացել է ավելի քան 20-25 տոկոսով, ինչպես նաև տեղադրվել է դեմքերի ճանաչման տեխնոլոգիան, որի արդյունքում ավելի կուժեղացվի քաղաքի անվտանգությունը:

Աստանայում և երկրի այլ շրջաններում անց են կացվում տարբեր մշակութային միջոցառումներ, համերգներ, սպորտային, արվեստի փառատոներ և լուսանկարների մրցույթներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս