
Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը 10 տարվա բանտարկության դատապարտվեց. Geo TV

Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը տասը տարվա բանտարկության է դատապարտվել կոռուպցիայի գործի շրջանակներում: Այս մասին հաղորդել է Geo TV հեռուստաալիքը:
Շարիֆը, որը 2013 թվակաին երրորդ անգամ է դարձել վարչապետ (նախկինում պաշտոնն զբաղեցրել է 1990 – 1993 թվականներին եւ 1997 – 1999 թվականներին), 2017 թվականի հուլիսի 28-ին Գերագույն դատարանի կողմից ճանաչվել է «զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող» եւ պաշտոնաթողություն է խնդրել:
Շարիֆի դեմ մեղադրանքներն առաջադրվել են այն բանից հետո, երբ 2016 թվականի գարնանը զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվել Է տեղեկատվություն այսպես կոչված պանամական դոսիեից (Պանամայի Mossack Fonseca իրավաբանական ֆիրմայի փաստաթղթերը, որն զբաղվում էր օֆշորային ընկերությունների գրանցմամբ եւ ուղեկցությամբ), հաղորդել է ՏԱՍՍ-ը: