Բաժիններ՝

Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով 3 մլն մարդ կէվակուացվի

Ճապոնիայում հորդառատ անձրեւների հետեւանքով 3 մլն մարդ կէվակուացվի:

Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ին, ուրբաթ օրը՝ հուլիսի 6-ին, Ճապոնիայի կենտրոնական և հարավ-արեւմտյան հատվածներում հորդառատ անձրևներ են տեղացել, ինչի հետեւանքով 47 շրջաններից 19-ի բնակչությունը պետք է էվակուացվի:

Օդերևութաբանական ծառայությունը 7 շրջանների համար ստիպված է եղել արտակարգ դրություն սահմանել:

Տարբեր թաղամասերից տեղեկություններ են ստացվել ավերածությունների մասին: Հիրոսիմա շրջանում գետի վարարման հետևանքով երկաթուղային կամուրջ է ավիրվել: Օկայամայում, որտեղ ջրի բարձրությունը հասել է մինչև երկրորդ և բարձր հարկեր, մարդիկ կտուրների վրա օգնություն են խնդրել:

Ավերածությունների մասին տեղեկությունները շարունակում են ստացվել: Տեղի ունեցածի հստակ և ամբողջական պատկերը Ճապոնիայի իշխանությունները դեռևս չունեն: Այս պահի դրությամբ հաղորդվում է 46 ու 48- անհետ կորածի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս