«Հայկական կողմի դիրքորոշումը տրամաբանական է»

«Հայկական կողմի դիրքորոշումը տրամաբանական է: Հայաստանն ինչո՞ւ պետք է մասնակցի մի կառույցի գլխավոր հավաքին, եթե այդ կառույցը հաշվի չի առնում նաև իր իրավունքները: Տարիներ շարունակ հայկական կողմը պահանջել է կիրառել միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը ԼՂ հակամարտության վերաբերյալ և դա պահանջել է ոչ միայն ՆԱՏՕ-ից, այլև ԵՄ-ից»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի Բրյուսելյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագծում Ղարաբաղյան ձևակերպումներին:

Ըստ նրա՝ ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները լուրջ խնդիր են դարձել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, դժվար է առավելություն տալ կամ նսեմացնել այդ սկզբունքներից որևէ մեկը, այդ սկզբունքների բախումն է, որ թույլ չի տալիս կարգավորել հակամարտությունները:

«Ներկայումս իրավիճակը բավականին լարված է, բանակցությունները՝ փխրուն վիճակում, տարածաշրջանի անվտանգությունը` ևս, ուստի ձևակերպումներում պետք է իսկապես զգույշ լինել խնդիրներից խուսափելու նպատակով»,- նման կարծիք է հայտնել բրիտանացի քաղաքագետը:

Իր հերթին՝ ամերիկացի քաղաքագետ Փոլ Գոբլն ասել է, որ ճիշտը, բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարով առաջնորդվելն է, որը հաշվի է առնում այս հակամարտության բոլոր նրբությունները, կողմերի համար բոլոր զգայուն և անհանգստության առիթ հանդիսացող հարցերը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031