Բաժիններ՝

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում 22 համատեղ փաստաթուղթ է ստորագրվել

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցները 22 համատեղ փաստաթուղթ են ստորագրել Բիշքեկում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: Դրանցից գլխավորը դարձել է Բիշքեկի հռչակագիրը, որում արտացոլվել են համաձայնեցված մոտեցումները ՇՀԿ-ի գործունեության հետագա զարգացման նկատմամբ:

Նաեւ ստորագրվել է որոշում 2019-2020 թվականներին ՇՀԿ-ի Հակաթմրանյութային ռազմավարության կատարման գործողությունների ծրագրի կետերի իրացման աշխատանքային պլանի հաստատման մասին, որոշում՝ կազմակերպության պետությունների միջտարածաշրջանային համագործակցության զարգացման ծրագրի հաստատման մասին, «ՇՀԿ-Աֆղանստան» շփման խմբի հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը, փաստաթուղթ, որը միտված է Աֆղանստանի իրադրության կարգավորմանը:

Բացի այդ, պետությունների ղեկավարները փաստաթղթերի փաթեթ են ստորագրել տարբեր ոլորտներում եւ միջազգային այլ ինստիտուտների հետ կազմակերպության փոխգործակցության հարցում ՇՀԿ-ի երկրների համագործակցության ամրապնդման վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս