Բաժիններ՝

Ռոուհանին սերտ գործակցության է կոչել Պուտինին՝ հաշվի առնելով տարածաշրջանի իրադրությունը

 Ռուսաստանը եւ Իրանը պետք է եռանդագին համագործակցեն, քանի որ դա է պահանջում Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի իրադրությունը, ինչպես նաեւ արտաքին ճնշումը: Այս կարծիքը Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետ հանդիպմանը, որը կայացել է Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի հարթակներում:

«Այն իրադրությունը, որն այսօր ստեղծվում է տարածաշրջանում, պայմանավորում է մեր երկրների միջեւ ավելի սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը»,-ասել է Ռոուհանին:

«Ընթացիկ պայմաններում արտաքին լուրջ ճնշման, արտաքին պատժամիջոցների կիրառման առկայությամբ տարածաշրջանի երկրների, մասնավորապես, մեր երկրների միջեւ փոխգործակցության անհրաժեշտությունն օրեցօր ավելի հրատապ է դառնում»,- նշել է նա:

Ընդսմին Իրանի նախագահն ասել է, որ երկու երկրների համագործակցության ներկայիս մակարդակը բավականին բարձր է: «Չկա մի այնպիսի ոլորտ, որտեղ մենք չենք գործակցում»,-ընդգծել է նա՝ ուշադրություն դարձնելով այն բանի վրա, որ Մոսկվայի ու Թեհրանի հարաբերությունները «օրինակելի բնույթ են կրում եւ ամեն օր առաջ են շարժվում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս