Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը պատրաստակամություն չի հայտնել մասնակցելու այն հեռուստաբանավեճին, որին քաղաքական գործչն հրավիրել է նրա մրցակիցը՝ Ջերեմի Հանթը:
Ամերիկյան մամուլը լայնորեն արձագանքել է Թուրքիայում հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներին։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը զգուշանում է պատահականություններից, որոնք կարող են առիթ ծառայել ԱՄՆ-ի եւ Իանի միջեւ ռազմական բախման համար, որում հետագայում կարող է ներքաշվել Միացյալ Թագավորությունը:
Ավելի քան 30 մարդ է բժիշկների օգնությանը դիմել Ղազախստանի Թուրքստանի մարզի Արիս քաղաքի զորամասի տարածքում տեղի ունեցած պայթյունից հետո:
Meteo France պետական օդերեւութաբանական ծառայությունը Ֆրանսիայի բնակիչներին նախազգուշացրել է երկրի ամբողջ տարածքում տապի վերահաս ալիքի մասին: Հունիսի 24-ից եղանակային վտանգի «նարնջագույն» (նախավերջին) մակարդակն է հայտարարվել Փարիզում եւ հարեւան դեպարտամենտներում, ինչպես նաեւ Սենա ի Մառնա դեպարտամենտում:
Խոսքը բացառապես ԱՄՆ ընտրությունների մաաին է: Իրանի համար` հասնել նրան, որ Թրամփը չվերընտրվի, Թրամփի համար` որ նա վերընտրվի: Թե որ կողմն առավել էֆեկտիվ կօգտագործի ճգնաժամը, ցույց կտա ժամանակը:
«Այդ իրադրությունն այսօր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է և անհանգստացնում է բոլորին, բայց այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ գործը չի հասնի ինչ-որ մեծ հակամարտության, որովհետև կողմերից որևէ մեկին դա պետք չի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը ՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրացմանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 29-ին երկօրյա այց կկատարի Կորեայի Հանրապետություն:
Ուկրաինայի Կենտրոնական ընտական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել Միխեիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի շարժումից» հանրապետության Գերագույն ռադայի պատգամավորության թեկնածուներին ինչպես կուսակցության ցուցակով, այնպես էլ միամանդատ ընտրատարածքներում հուլիսի 21-ի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում:
Բանգլադեշի Մաուիվիլբազար քաղաքի շրջանում առնվազն հինգ մարդ է զոհվել կամրջին մարդատար գնացքի վթարի հետեւանքով, տուժել է ավելի քան 100 մարդ:
Գրենլանդիայի սառցադաշտերն այս տարի սկսել են արտասովոր վաղ հալչել, ինչը նոր «ռեկորդի» սահմանում է խոստանում:
Ռուսաստանի պետդումայի «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովն իր կարծիքն է հայտնել վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների և ռուս-վրացական հարաբերությունների մասին:
Ուկրաինայում մեկնարկել են Սբ Մարիամ Աստվածածնի սրբապատկերի 228-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները:
Նոր Զելանդիայի իշխանությունները շուրջ 136 միլիոն դոլար կծախսեն բնակչությունից արգելված կիսաավտոմատ զենքը գնելու համար:
Ինդոնեզիայի իշխանությունները մտադիր են 2021 թվականին ձեռնամուխ լինել խիտ բնակեցված Ջակարտայից երկրի մայրաքաղաքի տեղափոխմանը մեկ այլ քաղաք:
ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի արեւելյան օկրուգի դատախազությունը հայտնել է Ֆիլադելֆիայի նավահանգստում մոտավորապես 16,5 տոննա կոկաինի առգրավման մասին, որի արժեքը սեւ շուկայում 1 մլրդ դոլարից ավելի է:
Իսպանիայի Պալմա դե Մայորկա քաղաքի բնակիչները և տեղական հասարակական կազմակերպությունները խնդրել են քաղաքային իշխանություններին սահմանափակել զբոսաշրջային նավերի և զբոսաշրջիկների թիվը:
«Կարծում եմ՝ այս հանդիպումը չի օգնել ինչ-որ կերպ թուլացնել առաջացած էսկալացիան շփման գծում, բայց կարևոր է, որ նախարարները և ղեկավարները շարունակեն խոսել մի իրավիճակում, երբ տարածաշրջանային զարգացումները կարող են դրամատիկ ընթացք ստանալ ժամերի ընթացքում»:
Էմմա Բեգիջանյանն այն կարծիքին է, որ Հայաստանի չեզոք, հավասարակշիռ դիրքորոշումն ամենաճիշտը կլինի, որովհետև ցանկացած այլ դիրքորոշում սխալ կընկալվի երկու կողմի կողմից էլ։ Նա նշեց, որ Հայաստանը թույլ է գործում, այնինչ կարող էր լարումը նվազեցնելուն ուղղված միջնորդական ջանքեր նախաձեռնել։
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նոր գիրք է գրել, որը պատմում է իր քաղաքական կարիերայի մասին՝ նախքան 2007 թվականին Ելիսեյան պալատ գալը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է ամենայն լրջությամբ աշխատի ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությանը խաղաղ որոշում գտնելու ուղղությամբ:
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հուլիսի 8-ից ուժի մեջ մտնող դեպի Վրաստան թռիչքների արգելքի հրամանագրի առնչությամբ սկսել է Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստանից դուրս բերելու գործընթացը:
Մոսկվան պատրաստ է աշխատել Մեծ Բրիտանիայի ցանկացած ընտրված վարչապետի հետ:
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան երկրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հաստատված արտակարգ ռեժիմը երկարաձգել է ևս մեկ ամսով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից դեպի Վրաստան: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
ԶԼՄ-ների առնվազն 7000 ներկայացուցիչներ են լուսաբանելու G20-ի առաջիկա գագաթնաժողովի շրջանակում կայանալիք միջոցառումները, որը հունիսի 28-ից 29-ը տեղի կունենա Օսակայում: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի ԱԳ նախարարության մի աղբյուր: «Գագաթնաժողովում գրանցվել Է մոտավորապես 7 հազար լրագրող»,-ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպիման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածել են հայտարարություն, որը կարելի է համարել վերջին ամիսների, իսկ գուցե վերջին մեկ տարվա կտրվածքով ամենաանհաջող հայտարարությունը։
Ամերիկայի ղեկավարությունը Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության դեմ կիրառվող միակողմանի պատժամիջոցների ռեժիմը ևս մեկ տարով երկարաձգելու որոշում է կայացրել:
Կյանքի 72-րդ տարում կյանքից հեռացել է Կիպրոսի Հանրապետության նախկին նախագահ Դմիտրի Քրիստոֆասը:
Միացյալ Նահանգները պատրաստ էին ուղղորդված հարվածներ հասցնել Իրանի երեք օբյեկտի, սակայն բառացիորեն վերջին պահին որոշեց չանցկացնել այդ գործողությունը: