Բաժիններ՝

Զելենսկին Դոնբասի խաղաղությունը համարել է իր գործունեության հանգուցային գերակայությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵԱՀԿ-ի գործող ղեկավար Միրոսլավ Լայչակի հետ հունիսի 14-ին կայացած հանդիպմանը հայտարարել է, որ իր գործունեության հանգուցային գերակայությունը կրակի դադարեցումն է Դոնբասում։

«Ինձ համար գլխավոր նպատակը պատերազմը կանգնեցնելն է, կրակը դադարեցնելը, մեր պատանդներին տուն վերադարձնելը»,-ասել է Զելենսկին: Նրա խոսքը մեջբերել է նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը:

Նա հավելել է, որ Դոնբասում կրակի դադարեցումը եւ խաղաղության վերահաստատումը իր գործունեության հանգուցային գերակայությունն է, քանի որ Ուկրաինան ամեն օր կորցնում է իր մարտիկներին ու քաղաքացիական բնակչությանը:

«Մենք չենք կարող երկար սպասել, քանի որ խոսքը վերաբերում է մեր մարդկանց կյանքին, ահա թե ինչու այսօր մենք արդեն փորձեցինք վերաբեռնել բանակցությունները Եռակողմ շփման խմբի շրջանակում:

Արդեն անցկացվել է մեկ հանդիպում, նշանակված է Եռակողմ շփման խմբում Ուկրաինայի ներկայացուցիչը՝ երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման»,-ասել է Զելենսկին:

Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, իր կողմից Լայչակն ուկրաինական կողմին հավաստիացրել է Դոնբասում կայուն խաղաղության ձեռքբերմանը ըստ ամենայնի նպաստելու ԵԱՀԿ-ի պատրաստակամության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս