Բաժիններ՝

Օրնելա Մուտին կարող է դատապարտվել բանտարկության՝ Պուտինի հետ ընթրելու համար

Իտալիայի Վճռաբեկ դատարանը վերահաստատել է ստորադաս ատյանի դատարանի վճիռը, որով Օրնելա Մուտին դատապարտվում է վեց ամիս ազատազրկման և տուգանքի վճարման՝ ներկայացմանը չներկայանալու համար, որը պետք է տեղի ունենար 2010 թ. դեկտեմբերի 10-ին, Պորդենոնե քաղաքում։ Այս մասին հայտնում է ANSA լրատվական գործակալությունը։

Այդ ժամանակ դերասանուհին կեղծ բժշկական տեղեկանք է ներկայացրել, որի շնորհիվ ազատվել է բեմական աշխատանքից: Սակայն այդ երեկո Մուտին այցելել է բարեգործական ընթրիքի Սանկտ Պետերբուրգում, որին մասնակցել է նաև այն ժամանակ ՌԴ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Պուտինը։ Վերդիի թատրոնի ղեկավարությունը, որտեղ պետք է ելույթ ունենար Մուտին այդ երեկո, հայց է ներկայացրել արտիստուհու դեմ:

Ինքը՝ Մուտին նշել է, որ այդ օրը ինքն ունեցել է կոկորդի բորբոքում, ինչի պատճառով չէր կարող աշխատել՝ ձայնալերերը չլարելու համար, իսկ բարեգործական ընթրիքի ժամանակ ինքը նույնիսկ խոսելու կարիք չի ունեցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս