Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հուլիսի 1-ին դադարեցրել է Միության հանգուցային պաշտոնների վերաբերյալ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը եւ այն հետաձգել է հուլիսի 2-ին:
Սիրիայի հյուսիս – արեւմուտքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հարվածներն «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման դիրքերին ոչ մի կերպ կապված չեն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի՝ հունիսի 28-ին կայացած հանդիպման հետ:
Կրեմլը պատրաստ է վրացի երգչուհի Նինո Կատամաձեին, որը որոշել է լիովին հրաժարվել Ռուսաստանում ելույթներից, պարզաբանել Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների սրման քաղաքական ասպեկտները:
Լեհաստանի տարածքում ամերիկյան Մարտական պատրաստության կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը կստորագրվի ընթացիկ տարվա III եռամսյակում:
Ինդոնեզիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ասիայում խոշորագույն «Ջամաա Իսլամիա» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ պարագլխին, որը հետախուզման մեջ էր գրեթե 16 տարի:
Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում հուլիսի 1-ի առավոտյան առնվազն 24 մարդ է զոհվել, երբ մարդատար ավտոբուսը լեռնային ճանապարհից ընկել է կիրճը:
Առնվազն 34 մարդ է զոհել եւ 68-ը տուժել հուլիսի 1-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Ոստիկանությունը մեղարանք է առաջադրել 18-ամյա տղամարդուն, որն ապրիլի 14-ին հրաձգություն էր սարքել Մելբուռնի Love Machine գիշերային ակումբում:
Հուլիսի 1-ին հուժկու պայթյուն է տեղի ունեցել Քաբուլում: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի նեքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասրաթ Ռահիմիին:
Եվրամիության արտահերթ գագաթնաժոովի աշխատանքը տակավին դադարեցված է, քանի որ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի կարողանում Միության երկրների ղեկավարներին երկկողմ բանակցություններում համոզել համաձայնեցնել Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի պաշտոնի թեկնածությունը:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով մահացածների թիվն անցյալ տարվա հուլիսից ի վեր գերազանցել է 1500-ը:
Չինաստանի հարավ-արևմտյան Գույչժոու նահանգում տղամարդը վերջին պահին բռնել է պատուհանից ընկած 3-ամյա երեխային:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունին հրավիրել է հանդիպելու Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող գոտում:
Միացյալ Նահանգներն ու Չինաստանը համաձայնության են եկել վերսկսելու առևտրի վերաբերյալ բանակցությունները։
Մոսկվան ԱՄՆ-ի հետ երկխոսության մեջ է Սիրիայի հարցով, ստեղծվել է ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների հակակարգում:
Ford Motor Co. ամերիկյան ավտոարտադրողը մտադիր է իր եվրոպական ստորաբաժանման 12 հազար աշխատակիցների ազատել բիզնեսի վերակազմման շրջանակում:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե օտարերկրացի քաղաքական գործիչների թվում, որոնց հետ իրեն բախտ էվիճակվել շփվելու, իր վրա շատ լուրջ տպավորություն է գործել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։
G20 գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ուկրաինացի նավաստիների ազատման հարցը:
Բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի նախկին մասնակից Օզի Օզբոռնը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբ ծանուցում է ուղարկել իր երգերը քաղաքական արշավի ընթացքում օգտագործելու արգելքի վերաբերյալ:
Boeing ավիաշինական կոնցեռնը 737 MAX ընտանիքի ինքնաթիռների կառուցվածքում ռիսկի նոր պոտենցիալ աղբյուրը կվերացնի այս տարվա հոկտեմբերից ոչ շուտ:
Ֆրանսիայում անոմալ շոգ եղանակի պատճառով 4 հազար դպրոց են փակել:
Հունիսի 28-ին Ֆրանսիայում գրանցվել է երկրի օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում օդի ամենաբարձր ջերմաստիճանի ռեկորդը:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը Օսակայում կայացած հանդիպմանը կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սպառազինությունների մրցավազք հրահրել:
G20-ի երկրների ղեկավարների կանայք մասնակցել են մշակութային ծրագրին, մինչ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի նստաշրջաններում քննարկում էին գլոբալ տնտեսության եւ թվայնացման հարցերը:
Իսպանիայում եւս մեկ մարդ՝ 93-ամյա տղամարդ, է մահացել ջերմահարվածից սաստիկ տապի պատճառով, որը որոշ շրջաններում գերազանցում է 40 աստիճանի նշագիծը:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրադրությունը եւ արտահայտվել են գործարքի պահպանման անհրաժեշտության օգտին:
Հյուսիսային Մակեդոնիան կդառնա Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) 13-րդ մասնակիցը:
Թեթեւ ինքնաթիռը բնակելի շենքի վրա Է ընկել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգում:
«Մեծ քսանյակի» երկրների ղեկավարները Ճապոնիայի Օսակա քաղաքի գագաթնաժողովում համատեղ հռչակագիր են ընդունել թվային տնտեսության վերաբերյալ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հանդիպմանը քննարկել է Իրանի շուրջ բանակցային գործընթացի գործարկման հնարավորությունը: