Պեսկովը պատմել է G20 գագաթնաժողովից առաջ Թրամփի և Պուտինի զրույցի մասին
G20 գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ուկրաինացի նավաստիների ազատման հարցը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահների հանդիպման ժամանակ այս թեման են քննարկել: Ռուսաստանի նախագահն այդ խնդրի վերաբերյալ տվել է անհրաժեշտ բացատրությունները»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան կառուցողական մոտեցում է ակնկալում Թրամփից, ինչպես նաև առևտրի և տնտեսական համագործակցության ոլորտում առկա ծայրահեղ վիճակը կարգավորելու ցանկություն:
«Մենք հույս ունենք երկխոսություն սկսել կարևոր թեմաների շուրջ: Ընդհանուր առմամբ` ակնկալում ենք շարունակել երկխոսությունը բարձր մակարդակի վրա:
Պեսկովը նաև հավելել է, որ Ռուսաստանի կողմից «Հյուսիսային հոսք -2» նախագծի իրականացման թեման չի քննարկվել երկու ղեկավարների հանդիպման ժամանակ:
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը G20 գագաթնաժողովի ժամանակ՝ մինչ լուսանկարվելու արարողությունը կարճատև հանդիպում են ունեցել, սակայն ոչ մի հարց չեն քննարկել: Նրանք միայն ողջունել են միմյանց: