
Մերկելը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի շուրջ միջուկային գործարքը պահանելու օգտին

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրադրությունը եւ արտահայտվել են գործարքի պահպանման անհրաժեշտության օգտին: Հանդիպումը տեղի է ունեցել Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում։
«Կողմերը կարծիքներ են փոխանակել իրանական միջուկային խնդրի վերաբերյալ եւ համակարծիք են, որ անհրաժեշտ է կատարել ԳՀՀԾ-ն, երկխոսության միջոցով լուծել խնդիրը, խուսափել լարվածության հետագա էսկալացումից»,-ասված է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, հաղորդել էՌԻԱ Նովոստի գործակալությունը: