Բաժիններ՝

Մերկելը Թրամփի հետ քննարկել է Իրանի շուրջ բանակցային գործընթացի հնարավորությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հանդիպմանը քննարկել է Իրանի շուրջ բանակցային գործընթացի գործարկման հնարավորությունը: Նրա խոսքը հունիսի 28-ին մեջբերել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«Ես երկկողմ հանդիպում անցկացրեցի ԱՄՆ-ի նախագահի հետ: Ընդ որում՝ քննարկվել են առեւտրի հարցեր, բայց, ամենից առաջ, իրադրությունը Լիբիայում եւ Սախելի գոտում, անշուշտ, նաեւ թեմաներ, որոնք կապված են Իրանի հետ. օրինակ՝ այն հարցը, թե ինչպես կարելի է բանակցային գործընթաց սկսել, որի պաշտպանությամբ ես շատ ակտիվորեն եմ հանդես եկել»,-նշել է Մերկելը:

«Առաջվա պես (Իրանի շուրջ) իրադրությունը շատ լարված է»,- արձանագրել է կանցլերը: Ինչ վերաբերում է G20-ի աշխատանքին, ապա Մերկելը նշել է, որ, մասնավորապես, քննարկվել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխման թեման: Մերկելը նաեւ հույս է հայտնել, որ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ը եւ Չինաստանը առաջընթացի կհասնեն նրանց միջեւ առկա առեւտրական վեճի կարգավորման գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս