Ford-ն 12 հազար իր աշխատակիցների կազատի Եվրոպայում
Ford Motor Co. ամերիկյան ավտոարտադրողը մտադիր է իր եվրոպական ստորաբաժանման 12 հազար աշխատակիցների ազատել բիզնեսի վերակազմման շրջանակում: Այդ մասին ասված է ընկերության մամուլի տեղեկագրում: Հիմնական փոփոխությունները կվերաբերեն Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Ռուսաստանին եւ Ֆրանսիային: Հաստիքակազմի ընդգրկուն կրճատման մասին հաղորդվել էր դեռ հունվարին, բայց առանց կոնկրետ թվերի:
Մինչեւ 2020 թվականի վերջը Ford-ը մտադիր է փակել վեց գործարան, ներառյալ երեք գործարան՝ Ռուսաստանում, շարժիչների արտադրության ֆաբրիկան՝ Մեծ Բրիտանիայում եւ փոխհաղորդակների թողարկման համալիրը՝ Ֆրանսիայում: Դրանից հետո ընկերությանը 18 գործարան կմնա Եվրոպայում: Ford-ը վերակազմման արդյունքում պլանավորում է տարածաշրջանում հասնել մինչեւ 6 տոկոս շահութաբերության բարձրացման:
Ընկերությունը կկենտրոնանա բեռնամարդատար ավտոմեքենաների սեգմենտի վրա, որտեղ նա առաջատարն է, ինչպես նաեւ նոր մոդելի մարդատար ավտոմեքենաների, ներառյալ էլեկտրամոբիլների մաշկման վրա: Երրորդ գերակա ուղղությունը կդառնա մոդելների սահմանափակ շարքի, ներառյալ Ford Mustang-ի եւ Ford Explorer-ի, ներմուծումը Եվրոպա: Ընկերության ծրագրով նախատեսվում էմինչեւ 2024 թվականը եռակի ավելացնել ներմուծումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: