ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հունիսի երկրորդ կեսին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Փհենյանի համար առաջնահերթ նշանակություն ունի պետական կարգի պահպանումն, այլ ոչ թե գործող տնտեսական պատժամիջոցների վերացումը:
ԱՄՆ-ում անցած շաբաթվա ընթացքում կարմրուկով հիվանդացածների թիվն աճել է 14-ով եւ այս տարվա սկզբից ի վեր կազմել 1109, ինչը դարձել է 1992 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն առանձին վերցված յոթ ամսվա ընթացքում:
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համաձայնել են Սիրիա ուղարկել հավելյալ զորախմբեր այնտեղից հեռացող ամերիկացի զինվորականների փոխարեն:
Եվրամիության խորհուրդն էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների մակարդակով (ԷԿՕՖԻՆ) պաշտոնապես առաջարկել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադիչ տնօրեն Քրիստին Լագարդին 2019 – 2024 թվականներին նշանակել Եվրոպայի Կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարի պաշտոնում:
Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել է, որ ճիշտ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը Թբիլիսիի դեմ պատժամիջոցներ չկիրառելու վերաբերյալ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վրաց ժողովրդի հանդեպ հարգանքի պահպանման համար հարկ չի համարում պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ:
EasyJet եւ KLM ավիաընկերություններին պատկանող երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել տերմինալի մոտ Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանում, տուժածներ չկան, հաղորդել է Dutch News ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները։
Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» աջ կենտրոնամետ կուսակցության կառավարությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ հուլսի 9-ին երդում է տվել նախագահական պալատում:
Միացյալ Նահանգները որոշում է ընդունել Տավայնին վաճառել ավելի քան 2,2 միլիարդ դոլար ընդհանուր գումարի 108 M1A2 Abrams տանկ եւ 250 FIM-92 Stinger շարժական զենիթա-հրթիռային համալիրներ, ինչպես նաեւ կից սարքավորումներ:
Վենեսուելայի ընդդիմության եւ իշխանությունների միջեւ երկխոսության նոր փուլը, որն ընթանում է Բարբադոսում, կարող է ավարտվել համաձայնության ձեռքբերմամբ:
Իսրայելի Պաշտպանության բանակի զինծառայողները հուլիսի լույս 9-ի գիշերը Հորդանան գետի արեւմտյան ափին ձերբակալել են 12 պաղեստինցիների, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեության մասնակցության մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է պաշտոնակալության պահից ի վեր առավելագույն ցուցանիշին նրա վարչակազմի հաջող տնտեսական քաղաքականության շնորհիվ:
Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում գտնվող բանտի նոր մասնաշենքի խցիկների հարմարավետությունը բարձրացնելու, սարքավորումներով հագեցնելու գործընթացը մոտենում է ավարտին:
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» աջ կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսին կառավորություն կազմելու մանդատ է տվել:
Իսրայելի Պաշտպանության բանակը ոչնչացրել է Գազայի հատվածից արձակված անօդաչու թռչող ապարատը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սերբիա այց կկատարի հուլիսի 15-ին:
ԱՄՆ-ի ներկայացուցիչները «Թալիբան» արմատական շարժման հետ կայացած կոնսուլտացիաներում նշել են երկուսուկես տարվա ընթացքում երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունը:
Հունաստանի «Նոր դեմոկրատիա» (ՆԴ) առաջատար ընդդիմադիր աջ կենտրոնամետ կուսակցությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ հաղթել է հուլիսի 7-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով քվների 39,83 տոկոսը։
Playboy ամսագրի մոսկովյան խմբագրությունը առերես քասթինգի է հրավիրել Տյումենի բնակչուհի Աննա Անուֆրիևային, որը ստիպված էր հրաժարվել պետծառայությունում պաշտոնից՝ «Տարվա աղջիկ-2019» ամսագրի մրցույթին մասնակցելու համար:
Ֆրանսիայում ընթանում է դատական գործընթաց տնային աքաղաղի դեմ: Մորիս անունով թռչունին մեղադրում են առավոտյան չափազանց վաղ իր ձայնով տեղացիներին արթնացնելու մեջ:
Ամստերդամը հրաժարվել է անցկացնել «Եվրատեսիլ-2020» միջազգային երաժշտական մրցույթը:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավում 6.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ տիեզերագնացները շուտով կրկին կլինեն Լուսնի վրա, ապա կթռչեն դեպի Մարս, որտեղ կտեղակայեն ամերիկյան դրոշը:
Անհայտ մահացու վիրուս է հայտնվել Բոլիվիայում, որն արագ տեմպերով տարածվում է:
Իսպանական Կոստա Բլանկայից ոչ հեռու գտնվող զբոսաշրջային գոտում երկու բրիտանացի զբոսաշրջիկ ընկել են ժայռից և մահացել են:
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի շրջանում հորդառատ տեղումների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 22-ի: Տվյալները հայտնել է ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն, ով ժամանել է շրջան՝ հեղեղումների վնասները գնահատելու համար:
Արեգակի լրիվ խավարումը հուլիսի 2-ին` ժամը 16:30-ի սահմաններում, պատել էր Հարավային Ամերիկան:
Ամերիկացիների գրեթե կեսը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից:
Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերին հրավիրվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Ջիբրալթարում իրանական նավթատար նավի կալանավորման պատճառով:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել, որ Բրատիսլավայում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում կարող է քննարկվել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։