Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն ծանոթացել. «Ժողովուրդ»

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը պատերազմի հանգամանքները ուսումնասիրող 210 էջանոց զեկույցը չի տրամադրել հանձնաժողովի անդամներին, ինչի հետեւանքով նրանք զրկվել են Կանոնակարգով ամրագրված՝ հատուկ կարծիք ներկայացնելու իրավունքից։

«Անդրանիկ Քոչարյանի պահվածքը վերածվել է ոչ թե հաշվետվության, այլ գաղտնի փաստաթուղթ պահելու փորձի։ Նա հիմա փորձում է անգամ շանտաժով հասնել ԱԺ-ում դրա ներկայացմանը, բայց իրավունք չունի: Հիմա նա փորձում է Նիկոլ Փաշինյանինի հասցնել տեղեկություններ, թե իր համար նախընտրական կարևորագույն զենքը՝ հանձնաժողովի զեկույցը, Ալեն Սմոնյանն արգելում է հրապարակել»,-գրում է թերթը:

Տեսանյութեր

Լրահոս