Բաժիններ՝

Տուսկը չի կարողանում համաձայնեցնել ԵՀ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածությունը

Եվրամիության արտահերթ գագաթնաժոովի աշխատանքը տակավին դադարեցված է, քանի որ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի կարողանում Միության երկրների ղեկավարներին երկկողմ բանակցություններում համոզել համաձայնեցնել Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի պաշտոնի թեկնածությունը: Հանդիպման կողասրահներում այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է մի եվրոպական աղբյուր:

Մոտավորապես ժամը 23:00-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին) Տուսկը դադարեցրել է գագաթնաժողովի աշխատանքը, որպեսզի փորձի առանձին ղեկավարներին համոզել ընդունելու հոլանդացի Ֆրանս Թիմերմասնի թեկնածությունը ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում:

Սակայն Վիշեհրադի քառյակը (Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան եւ Սլովակիան), ինչպես նաեւ Իտալիան շարունակում են հանդես գալ նրա դեմ: «Այն պատճառով, որ իրադրությունը չի փոխվում, Տուսկը փորձում է առաջարկել այլ անուններ՝ հասկանալու համար ինչպես հասնել փոխզիջման»,- հավելել է մի այլ դիվանագետ:

Եվրամիության 28 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողովում փորձում են համաձայնեցնել Եվրամիության հինգ հանգուցային պաշտոնների թեկնածուներին, որոնք կղեկավարեն Միությունը 2019 – 2024 թվականներին:

Սա արդեն երրորդ փորձն է. առաջին անգամ այս հարցը քննարկվել է մայիսի 28-ի արտապլանային գագաթնաժողովում, երկրորդ անգամ՝ հունիսի 20 – 21-ին կայացած պլանային գագաթնաժողովում, եւ երկու անգամ էլ՝ ապարդյուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս