Բաժիններ՝

Ինդոնեզիայում ձերբակալել են Ասիայում խոշորագույն ահաբեկչական խմբավորման պարագլխին. The Straits Times

Ինդոնեզիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ասիայում խոշորագույն «Ջամաա Իսլամիա» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ պարագլխին, որը հետախուզման մեջ էր գրեթե 16 տարի: Հուլիսի 1-ին այս մասին հաղորդել է The Straits Times հրատարակությունը՝ տեղեկատվությունը մեջ բերելով ոստիկանական աղբյուրներից: Ինդոնեզիայի իրավապահ մարմինները Փարա Վիջայանթոյի որոնումներն սկսել են 2003 թվականից մի շաք ահաբեկչական հարձակումների, այդ թվում 2002 թվականին Բալի առողջարանային կղզում ամենաարյունահեղ գրոհի մասնակցության մեղադրանքով:

Այն ժամանակ «Ջամաա Իսլամիայի» զինյալները մի քանի պայթյուններ էին կազմակերպել Քութա ավանում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ: Դրա հետեւանքով զոհվել էր 202 մարդ, 164-ն՝ օտարերկրացիներ, վիրավորվել եւս ավելի քան 200 հոգի, հաղորդել ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս