
Ֆրանսիայում անոմալ տապի պատճառով չորս հազար դպրոց են փակել

Ֆրանսիայում անոմալ շոգ եղանակի պատճառով 4 հազար դպրոց են փակել: Այդ մասին հայտնել է հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը:
«Մենք դպրոցների տնօրեններին ու քաղաքագլուխներին հնարավորություն ենք տվել դպրոցները փակելու միջոցներ ձեռնարկել: Կարծում եմ՝ այսօր 4 հազար դպրոց փակ է կամ ադապտացված ընդունելություն է նախատեսում ընտանիքների համար»,-ասել է նա տապի շուրջ կայացած նախարարական խորհրդակցությունից հետո: Ֆիլիպը նշել է այս տարի ամառային տապի ինտենսիվությունն ու վաղաժամ բնույթը:
«Առաջին անգամ է, որ այսքան վաղ, ամառվա սկզբին ջերմաստիճաններն այսքան վեր են բարձրանում»,-հավելել է նա, նշելով, որ չորս դեպարտամենտում արդեն մետեովտանգի ամենաբարձր մակարդակն է սահմանվել: Նախօրյակին մետեովտանգի կարմիր մակարդակ է սահմանվել չորս դեպարտամենտում, իսկ եւս 76-ում՝ մարնջագույն (նախավերջին մակարդակ): Ֆրանսիայի մի քանի տարածաշրջաններում օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: