
G20-ի ղեկավարները հռչակագիր են ընդունել թվային տնտեսության վերաբերյալ

«Մեծ քսանյակի» երկրների ղեկավարները Ճապոնիայի Օսակա քաղաքի գագաթնաժողովում համատեղ հռչակագիր են ընդունել թվային տնտեսության վերաբերյալ։
Փաստաթղթում ասվում է, որ G20-ի, ինչպես նաեւ Իսպանիայի, Չիլիի, Նիդեռլանդների, Սենեգալի, Սինգապուրի, Թաիլանդի եւ Վիետնամի ղեկավարները, «համակարծիք են, որ թվայնացումը փոխում է տնտեսության եւ հասարակության բոլոր ասպեկտները, եւ տվյալները հանդիսանում են տնտեսական աճի կարեւոր աղբյուր, իսկ դրանց արդյունավետ օգտագործումը պետք է նպաստի հարմարավետ գոյությանը բոլոր երկրներում»:
«Մենք ընդգծում ենք ազգային եւ միջազգային մակարդակով բանավեճերի առաջմղման կարեւորությունը տվյալների եւ թվային տնտեսության ամբողջ ներուժի օգտագործման համար՝ նպատակ ունենալով զարգացնել ինովացիաները»,- ասված է հռչակագրում: Թվային տնտեսության զարգացումը G20-ում Ճապոնիայի նախագահության գերակայություններից մեկն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: