Պուտինի և Թրամփի կողմից Սիրիայի թեմայի քննարկումը և կոալիցիայի հարվածները փոխադարձ կապ չունեն. Պեսկով
Սիրիայի հյուսիս – արեւմուտքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հարվածներն «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման դիրքերին ոչ մի կերպ կապված չեն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի՝ հունիսի 28-ին կայացած հանդիպման հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կապ հաստատ չկա»,- հայտարարել է նա զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Agence France-Presse-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրնական հրամանատարության հայտարարությունը, հաղորդել է, որ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան հուլիսի 1-ին հայտարարել է Սիրիայի հյուսիս – արեւմուտքում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման դիրքերին հարված հասցնելու մասին: «Այդ գործողությունը նպատակամիտված էր Սիրիայում «Ալ Քաիդայի» զինյալների դեմ, որոնք պատասխանատու են հարձակումների պլանավորման համար, որոնք սպառնում են ԱՄՆ-ի քաղաքացիներին, մեր գործընկերներին եւ քաղաքացիական անձանց»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: