Բաժիններ՝

Պուտինը պատմել է, թե որ պատմական գործիչներով է հիանում. FT

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե օտարերկրացի քաղաքական գործիչների թվում, որոնց հետ իրեն բախտ էվիճակվել շփվելու, իր վրա շատ լուրջ տպավորություն է գործել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։

Բրիտանական Financial Times (FT) թերթում հրապարակված հարցազրույցում պատասխանելով այն հարցին թե, ղեկավարներից ումով է ինքն ամենից շատ հիանում, Պուտինն ասել է.

«Պյոտր Առաջինով»: Այն դիտողությանը, թե ցարն արդեն մահացել է, իսկ հարցը վերաբերում է արդի քաղաքական գործիչներին, նախագահը նշել է. «Նա (Պյոտր I-ը) կապրի այնքան ժամանակ, քանի դեռ կապրի նրա գործը, ինչպես եւ մեզնից յուրաքանչյուրի գործը: Մենք կապրենք այնքան ժամանակ, քանի դեռ կապրի մեր գործը»: «(…) Այն մարդկանցից, ում հետ ես հնարավորություն եմ ունեցել շփվելու (օտարերկրացի ղեկավարների թվում), ինձ վրա շատ լուրջ տպավորություն է գործել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը»,- շարունակել է Պուտինը:

Նա Շիրակին համարել է իսկական ինտելեկտուալ եւ իսկական պրոֆեսոր, ինչպես նաեւ շատ հետաքրքիր եւ եւ շատ կշռադատված մարդ: Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահ է եղել 1995 – 2007 թվականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս