Հնդկաստանում 24 մարդ է զոհվել ավտոբուսը կիրճն ընկնելու հետևանքով. NDTV
Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում հուլիսի 1-ի առավոտյան առնվազն 24 մարդ է զոհվել, երբ մարդատար ավտոբուսը լեռնային ճանապարհից ընկել է կիրճը: Ինչպես հաղորդել է NDTV հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել Քիշթվարի օկրուգում։
Ներկայումս պատահարի վայրում աշխատում են փրկարարները: Ոստիկանությունն սկսել է ճանապարհա-տրանսպորտային պատահարի պատճառների հետաքննությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: