Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերթական անգամ սաստիկ դողի նոպա է ունեցել արարողական միջոցառմանը՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ:
Boeing ընկերությունն ԱՄՆ-ում եւ այլ երկրներում իր պատվիրատուների հետ կոնսուլտացիաներ է անցկացնում Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման դադարեցման ֆինանսական կորուստների եւ հնարավոր փոխհատուցումների շուրջ:
Չինաստանի Հենանի նահանգիՎեյշի շրջանում պայթյուն է տեղի ունեցել Xumei Biotech Co. Ооо. կենսատեխնոլոգիական ձեռնարկությունում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Օսակայում G20-ի գագաթնաժողովի ընթացքում հանդիպում կանցկացնեն հունիսի 28-ին:
Հունիսի 26-ի առավոտյան Ուլավուն հրաբխի ժայթքում է տեղի ունեցել Պապուա-Նոր Գվինեայի Նոր Բրիտանիա կղզու հարավարեւմտյան մասում:
ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Ավստրալիան պլանավորում են 1 միլիարդ դոլար ներդնել հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) գործարանի կառուցման գործում:
Երեսունչորս տարի առաջ Միավորված ազգերի կազմակերպության Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը մի զեկույց ընդունեց, որով Հայոց ցեղասպանությունը ճանաչեց որպես ցեղասպանության դեպք:
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդն անհրաժեշտ է համարում աշխատատեղերի ստեղծել պաղեստինյան տարածքների տնտեսական զարգացման համար, որտեղ բնակչության 60 տոկոսը կազմում են աշխատունակ տարիքի մարդիկ։
Ուկրաինայի պատվիրակությունը հայտարարել է, որ դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չի շտապում համաձայնագրեր կնքել Իրանի հետ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձև, որով հաստատել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի դիտարկում Իրանի դեմ ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը, սակայն վստահ է, որ Վաշինգտոնը գերազանցող ուժեր ունի նրա նկատմամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տնտեսական կապերի մասնակի դադարեցման հնարավորությունը, եթե երկրները չկարողանան համաձայնության հասնել առեւտրի շուրջ:
Տրանսպորտային ընկերությունները ոոշում են ընդունել չեղարկել մի շարք միջազգային ավտոբուսային չվերթներ ճապոնական Օսակա քաղաքի ճանապարհներով երթեւեկության սահմանափակման պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանին Միացյալ Նահանգների հակառակորդ չի համարում, բայց համարում է պոտենցիալ հակառակորդ:
Մոսկվան Վաշինգտոնին եւ Թեհրանին համոզում է տարաձայնությունները կարգավորել երկխոսության միջոցով:
Եվրամիությունը լիովին բացառում է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ ներկայիս համաձայնագրի վերանայման հնարավորությունը, նույնիսկ եթե Լոնդոնին հարկ լինի ԵՄ-ն լքել առանց գործարքի:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական համաձայնագիրը պատրաստ է 90 տոկոսով, եւ նշել է, որ դրա կնքման հնարավորությունը պահպանվում է:
«Ադրբեջանը դեկտեմբերին Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքեց, որպեսզի ձեռք բերի երկու տեսակի զենիթահրթիռային համալիրներ: Դրանցից մեկը կստանա հուլիսի վերջին»,- հայտնում է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մետե Ֆրեդերիկսենը համաձայնության է եկել կառավարող կոալիցիայի ձեւավորման շուրջ:
Sea Breeze 2019 միջազգային ուկրաինա-ամերիկյան զորավարժությունները հուլիսի սկզբին կանցկացվեն Դանուբ գետում եւ Սեւ ծովում, ինչպես նաեւ ցամաքում եւ օդում:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը G20-ի գագաթնաժոովի նախաշեմին դրա մասնակիցներին նախազգուշացրել է աշխարհում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման վրա եւ հաշվի առնել Նագասակիի դասերը։
Հունիսի 26-ին ավելի քան 120 մարդ է ձերբակալվել Իտալիայի տարբեր շրջաններում կամորա հզոր հանցավոր կազմակերպությանը մասնակից լինելու մեղադրանքով, որը բազավորված է Կամպանիա հարավիտալական մարզում:
ԱՄՆ-ի վարչակազմի կողմից հունիսի 24-ին Իրանի իշխանությունների դեմ սահմանված խիստ պատժամիջոցները խոչընդոտում են այդ երկրի շուրջ ստեղծված իրադրության դիվանագիտական կարգավորմանը:
Ճապոնիայի Օկինավա հարավային կղզու Ուրասոե քաղաքի շուրջ 115 հազար բնակիչներ հունիսի 26-ին շտապ տարահանման հանձնարարական են ստացել տեղատարափ անձրեւների հետեւանքով սողանքների եւ թայֆունների սպառնալիքի պատճառով:
Աֆղանստանում ամերիկացի երկու զինվորական է սպանվել:
Բրազիլիայի Բարձրագույն ֆեդերալ դատարանի երկրորդ կոլեգիան հունիսի 25-ին մերժել է կալանքից ազատել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը պատիժ է կրում կոռուպցիայի համար։
Ամերիկացի կոնգրեսականներ Ռո Հաննան, Մեթ Հեթցը եւ Էնթոնի Բրաունն առաջարկել են ուղղում մտցնել ԱՄՆ-ի ռազմական բյուջեում, որը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չի տա ֆինանսական միջոցներն օգտագործել առանց Կոնգրեսի հավանության Իրանին հարված հասցնելու համար։
Հոլիվուդյան աստղերը, որոնց թվում՝ Ալիսա Միլանո Զաքարի Քուինտոն եւ Մայքլ Շեննոն, պիես են խաղացել 2016 թվականի ամերիկյան ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» վերաբերյալ ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի մոտիվներով:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել ոստիկաներին հնարավորություն տալ ամառային հանգսիտը կազմակերպել Թուրքիայում: