Բաժիններ՝

Կասեցվել է «Բևեռային ոճ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Բևեռային ոճ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Տերյան):

Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ։

Մասնավորապես՝

•պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և ախտահանել,

•առաստաղները և վերին ամրությունները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս