Բաժիններ՝

Թրամփը ՌԴ-ում դեսպան կնշանակի ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Սալիվանին. The Wall Street Journal

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանին նշանակել Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Պետդեպարտամենտի՝ անունը չնշված աղբյուրի տվյալներով՝ Մոսկվան համաձայնել է Սալիվանին հավատարմագրել այդ պաշտոնում

2019 թվականի հոկտեմբերի 3-ին ավարտվել են Ջոն Հանթսմանի լիազորությունները Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում: Նա Ռուսաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավար էր նշանակվել 2017 թվականի հոկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս