Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան դեռևս իրատեսական առաջարկություն չի ներկայացրել Brexit-ի վերաբերյալ. Տուսկ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մինչ այժմ իրատեսական առաջարկություն չեն ներկայացրել Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի վերաբերյալ: Այդ մասին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հոկտեմբերի 11-ին անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

«Ցավոք, մենք դեռեւս գտնվում ենք մի իրավիճակում, երբ Մեծ Բրիտանիան հանդես չի եկել աշխատանքային, իրատեսական առաջարկությամբ»,-ասել է նա: Դրա հետ մեկտեղ Տուսկը նշել է «դրական ազդանշանները» Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարից, որոնք համաձայնություն կնքելու հույս են տալիս մինչեւ հոկտեմբերի վերջը:

Հոկտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի վարչապետները բանակցություններ են վարել, որոնց արդյունքում եկել են այն կարծիքին, որ համաձայնության հասնելու հնարավորությունը պահպանվում է: Հնարավոր հանգուցալուծումների մանրամասնությունները չեն ներկայացվում, սակայն ընդգծվում է, որ հիմնական խնդիրները մնում են մաքսային հսկողության եւ առեւտրական թույլտվություններ տալու հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս