
Ֆինլանդիան կոչ է արել ՆԱՏՕ-ին սկսել ավելացնել պաշտպանության ծախսերը

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հաքանենը կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին սկսել ավելացնել պաշտպանության ծախսերը։ Նա այս մասին հայտարարել է Euronews-ին տված հարցազրույցում։
«ՆԱՏՕ-ի համաձայնությունը նախատեսում էր պատրաստ լինել 10 տարվա ընթացքում ծախսել 3.5%։ Ոչ, ոչ, մենք պետք է անմիջապես սկսենք»,- ասել է նա։
Հաքանենի խոսքով՝ ԱՄՆ-ն իր ուղղությունը տեղափոխում է դեպի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան և ներքին անվտանգություն։
«Եվրոպացիները պետք է վճարեն իրենց արդար բաժինը և զենք գնեն՝ ԱՄՆ-ում առկա բացերը լրացնելու համար»,- հավելել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարը։