Բաժիններ՝

Միջազգային գիտաժողով` նվիրված Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը

Հոկտեմբերի 6-10-ը Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տեղի կունենա «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը – 2» (AHME-2) միջազգային գիտաժողովը։ Այն նվիրված է աստղագիտության և նրա մշակութային ազդեցության ընդգծմանը:

Այս գիտաժողովը հաջորդում է 2017թ. կազմակերպված առաջին հանդիպմանը և նպատակ ունի ձևավորել գիտաժողովների շարունակական շարք՝ ընդգծելով Հայաստանի և հատկապես ԲԱ կարևոր դերը աստղագիտական ժառանգության ուսումնասիրության ոլորտում։

ԲԱ-ն նաև հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի վկայագրած փաստաթղթային ժառանգության՝ Մարգարյանի շրջահայության պահոցը։ Գիտաժողովին որպես հրավիրված զեկուցողներ մասնակցելու են ոլորտի լավագույն մասնագետները` Խուան Անտոնիո Բելմոնտեն և Անտոնիո Սեզար Գոնսալես-Գարսիան Իսպանիայից, Ռայ Նորիսն Ավստրալիայից, Պիերո Բենվենուտին Իտալիայից, Գեորգ Զոտտին Ավստրիայից և այլք: Մասնակցելու են նաև բազմաթիվ երիտասարդ աստղագետներ, պատմաբաններ, հնագետներ, լեզվաբաններ, մշակութաբաններ և այլ մասնագետներ։

Գիտաժողովը կազմակերպվում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ), Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակի (SWCA ROAD), Հայկական աստղագիտական ընկերության (ArAS), ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Արտաքին գործերի նախարարության (ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի) և Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս