
Սանդուն խոստովանել է, որ Մակրոնից ոսկի է նվեր ստացել

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից 600 դոլար արժողությամբ ոսկեզօծ գնդիկավոր գրիչ է նվեր ստացել: Newsmaker.md-ի փոխանցմամբ՝ նրա վարչակազմը հրապարակել է Մոլդովայի պետության ղեկավարին նվիրաբերված նվերների ցանկը։
«Ամենաթանկ նվերը ոսկեզօծ գնդիկավոր գրիչն էր, որի արժեքը կազմում էր 9950 լեյ (մոտավորապես 600 դոլար): Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այս նվերը Սանդուին նվիրել է Անկախության օրվա առթիվ Քիշնև կատարած այցի ժամանակ»,- նշվում է հրատարակության մեջ։
2025 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր Մայա Սանդուն ստացել է 24 նվեր, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 3400 դոլարը։