Ամեն մարդ իրեն համապատասխան ընտրություն է անում, ինչի՞ց եք նեղվում։ Նիկոլի թիվն է. Գևորգ Թամամյան

Գևորգ Թամամյանը գրում է. «Ժողովուրդ ջան, ումից ի՞նչ ենք պահանջում․․․ Այսինքն, մնացած տեղերում բոլորն իրենց տեղերում էին, խնդիրը հենց էդ հանձնաժողովն է՞ր։

​Իրականում, չոր հաշվարկ է։ Իրենք շատ լավ գիտեն, որ բժիշկների կողմից իրենք գրեթե ձայն չունեն, էդ պատճառով գցել բռնել են, ասել են՝ դե քանի որ Հայաստանում 15 հազարից ավել բուժքույր կա, որ հանձնաժողովի նախագահը բուժքույր լինի, բուժքույրների մի մասն իրենց կընտրի։ Բայց էստեղ էլ չարաչար սխալվում են, բուժքույրերն էլ են իրենց բոյկոտելու և ոչ մի ձայն էլ չեն ստանալու, հենց այն բանի համար, որ այդ կարևորագույն մասնագիտությունը փորձեցին նման քստմնելի կերպով օգտագործել և արհեստական լարվածություն մտցնել բժիշկների և բուժքույրերի միջև։

Այո, բուժքույրը բժշկության հիմնասյուներից մեկն է, և աշխարհում կան բազմաթիվ առաջնորդ և ղեկավար բուժքույրեր, գիտությունների դոկտոր բուժքույրեր, այո՝ գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, սակայն այդ մարդկանց միավորում է մեկ կարևոր բան՝ համապատասխան գիտելիք և համապատասխան փորձ։ Այո, գիտելիք և փորձ, որը համապատասխանում է տվյալ աշխատանքին։ Նույնը նաև բժշկի դեպքում է, եթե մարդը բժշկի դիպլոմ ունի, դա դեռ չի նշանակում որ նա կարող է սիրտ վիրահատել կամ առողջապահական ռեֆորմ անել։

Ի միջի այլոց, Հայաստանում էլ կան շատ բուժքույրեր, որոնք բացի իրենց հիմնական մասնագիտությունից, անընդհատ կատարելագործվում են, լրացուցիչ կրթություն են ստանում, լեզուներ են սովորում, աշխատում են իրենց վրա և ես համոզված եմ մոտակա տարիներին Հայաստանում էլ կտեսնենք բազմաթիվ գիտությունների դոկտոր բուժքույրերի, որոնք լրջագույն դեր կունենան առողջապահության մեջ։

Իսկ այս դեպքի հետ կապված, շատ մի խորացեք, ամեն մարդ իրեն համապատասխան ընտրություն է անում, ինչի՞ց եք նեղվում։ Նիկոլի թիվն է»։

Տեսանյութեր

Լրահոս