Բաժիններ՝

ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդական Մաքքինլին հրաժարական է տվել Ուկրաինային վերաբերող գործի պատճառով

ԱՄՆ-ի պետքարտուղարի ավագ խորհրդական Մայքլ Մաքքինլին հրաժարական է տվել այն աշխատակիցներին պաշտպանելու Մայքլ Փոմպեոյի անկարողության պատճառով, որոնք կապված է Ուկրաինայի գործի հետ: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտնել է The Wall Street Journal թերթը:

Նրա տվյալներով՝ Մաքքինլին հիասթափված էր պետքարտուղարի կողմից այն դիվանագետներին ցուցաբերված անբավարար աջակցությունից, որոնք կապված էին ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի իշխանությունների վրա իբր գործադրված ճնշման գործի հետ եւ ցուցմունքներ տալու էին կանչվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում:

Մաքքինլին առանձնապես անհանգստացած էր Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի պաշտոնաթողությունից այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները նրան մեղադրեցին կառավարության նկատմամբ լոյալ չլինելու մեջ: Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին այն ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահը Փոմպեոյին խնդրել էր նրան հեռացնել պաշտոնից:

Մայքլ Մաքքինլին ուղղակիորեն կապված չէր Ուկրաինայի օրակարգի հետ: Տարբեր ժամանակներում նա ԱՄՆ-ի դեսպանն է եղել Աֆղանստանում, Կոլումբիայում, Պերուում եւ Բրազիլիայում: Վերջին ժամանակներս նա զբաղվում էր Էր Վենեսուելայի, Մեքսիկայի եւ Աֆղանստանի հետ միջազգային հարաբերություններով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս