ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները
Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ են անում Թուրքիային՝ դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական գործողությունները: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Թուրքիայի ազգային անվտանգության նախարար Խուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը:
«Զրույցի շրջանակներում նախարար Էսպերը հաստատակամ կոչ է արել Թուրքիային դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող գործողությունները»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Հանրապետություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է այդ ներխուժումը: