«Իրանը, ինչպես միշտ, ցուցաբերում է հավասարակշռված մոտեցում, պետք է հասկանալ Իրանի յուրահատկությունը, նաև, որ այդ երկիրը բազմազգ է, և այնտեղ էլ կան լուրջ խնդիրներ։ Դրա համար սխալ կլինի, եթե մենք ակնկալենք, որ Իրանը կանգնելու է և բացեիբաց հայամետ քաղաքականություն է վարելու, դա այդպես չէ, Իրանն իր շահերն ունի։ Բնական է, որ պանթուրքիզմն Իրանի ամենամեծ վտանգներից մեկն է, բացի այդ, այն ծայրահեղ մահմեդականների թիրախներից մեկն է, քանի որ լինելով շիա երկիր՝ համարվում է այլ մահմեդականների համար թշնամական երկիր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգումաշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կոչով դիմել է միջազգային հանրությանը` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը։ Սոցցանցերի իր էջերում Աբրահամը լուսանկար է հրապակել «Ճանաչեցիր ինձ, ճանաչիր Արցախ»-ը գրությամբ:
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալ Դարմանենը մոտ օրերին կմեկնի Ռուսաստան: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ կառույցի ղեկավարը նման հայտարարությամբ հանդես է եկել նոյեմբերի 2-ին:
Արցախ գոյությունը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի անվտանգության և աշխարհաքաղաքական շահերի համար։ Այս մասին գրում է ռուսական «Взгляд» օրաթերթը։
Արցախի համար միջազգայնորեն լեգիտիմ մանդատ ունեն Մինսկի Խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը՝ երեքը միասին։ Մանդատը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից եւ այդ մանդատը ոչ Ադրբեջանն է վիճարկում, ոչ Հայաստանը, ոչ էլ Թուրքիան։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերը ռազմաճակատում գերեվարել են օտարերկրյա երկու ահաբեկիչ գրոհայինի: Թուրքիան և Ադրբեջանը այլևս չեն կարող թաքնվել ստի տակ: Նրանք ահաբեկչության պետություն-հովանավորներն են, այս մասին Twitter- ում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:
Ռուսաստանի Դաշնությունը բավարար տեղեկություն չունի Լեռնային Ղարաբաղում սկանդինավյան երկրների խաղաղապահներ տեղակայելու Միացյալ Նահանգների առաջարկի վերաբերյալ:
Արցախցի կանայք այսօր կրկին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև էին: Նախորդ անգամ նրանք այստեղ էին հոկտեմբերի 22-ին, նրանց ընդունել էր դեսպանատան աշխատակիցներից մեկը, ում և կանայք նամակ էին հանձնել: Այսօր արցախցի կանայք եկել էին իրենց նամակին պատասխան ստանալու պահանջով, ավելի քան 10 օր է՝ ոչ մի արձագանք դեսպանատնից: Կանայք պահանջում էին հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ, բերել էին նոր նամակ: Ցույցի մասնակիցներից Սիրանույշ Սարգսյանն ասաց, որ ԱՄՆ ղեկավարությունն էլ մեղքի իր բաժինն ունի Հայաստանի դեմ ագրեսիայի սանձազերծման գործում:
Պատերազմի սկզբից ի վեր ֆեյսբուքում գրառումներ այս թեմայով չեմ արել: Հիմնականում թվիթերում եմ գրում: Բայց այսօր բացառություն կանեմ:
Ռուս ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Ժիլինը զինթղթակից Յուրի Կոտենոկի «Военкор Котенок» թելեգրամյան ալիքի համար մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը հայերի մասին:
Կանադայի Օնտարիո նահանգի հարավ-արևմտյան հատվածում գտնվող երկու եկեղեցում հրդեհ է գրանցվել:
Առեւտրային բանկերի դեպոզիտների կարճաժամկետ տոկոսադրույքը Կենտրոնական բանկում մնացել է տարեկան մինուս 0,1 տոկոսի, Ճապոնիայի տասնամյա պետական պարտատոմսերի նպատակային եկամտաբերությունը՝ շուրջ զրոյի մակարդակի վրա:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի կապերի լիակատար խզումն իրատեսական չէ եւ ոչ ոքի օգուտ չի բերի: Այդ մասին հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի տնտեսական եւ ֆինանսական հարցերի կենտրոնական հանձնաժողովի գրասենյակի փոխղեկավար Հան Վենսյուն:
Եվրոգոտու 19 երկրներում գործազրկությունը 2020 թվականի սեպտեմբերին կազմել է 8,3 տոկոս, ինչն առավելագույն ցուցանիշն է 2018 թվականի ապրիլից ի վեր:
Խստագույնս և վճռականորեն դատապարտում ենք 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի ընթացքում միջազգային իրավունքով արգելված՝ պատերազմի վարման մեթոդների և միջոցների շարունակական կիրառումը Ադրբեջանի կողմից:
ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ:
ԱՄՆ Օհայո նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյ Թոդ Սմիթը մտադիր է նահանգի օրենսդիր ժողովում ներկայացնել Արցախի ինքնորոշումը ճանաչող, ինչպես նաև Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձև:
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը:
Հայ երիտասարդերի ֆեդերացիան Նյու Յորքում երթով շարժվում է դեպի The New York Times-ի խմբագրության շենքի դիմաց`պահանջելով անհապաղ հետաքննել և հետ վերցնել, հերքել The New Yor Times-ի՝ Թուրքիայի բյուրոյի ղեկավար Կառլոտա Գալի՝ Արցախի հակամարտությանն առնչվող հոդվածները:
Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում նոյեմբերի 1-ին ժամը 13:45-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել, նախնական տվյալներով մեկ տղամարդ վիրավորվել է:
Թուրքիայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Հերվե Մագրոն վերադառնում է Անկարա։
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արցախում ադրբեջանցիների կողմից ֆոսֆոր ու այլ քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զենքեր կիրառելու վերաբերյալ նյութը:
Արցախյան հակամարտության նոր սրացումը Թուրքիայի կողմից Արևմուտքի դեմ անավարտ պատերազմի միայն մի մասն է։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում կիրակնօրյա աղոթքի ավարտին կրկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է հղել:
Գրանցվել են բախումներ ոստիկանության հետ:
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Օլիմպիական եւ Եվրոպական խաղերի չեմպիոն, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան Արթուր Ալեքսանյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
Թուրքիայի իշխանություններն անտեսում են միջազգային իրավունքը՝ տալով սեյսմիկ հետազոտությունների մասին նոր անօրինական ծովային ազդարարում հունական կղզիների մոտակայքում:
Թուրքիան Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների տեղափոխել է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը նախաձեռնելու համար: Եվ ահաբեկիչներին տարածաշրջաններ չեն տեղափոխում խաղաղության կամ հրադադարի համար: Ահաբեկիչներին և վարձկաններին տեղափոխում են պատերազմի համար:
Թուրքերը Լիոնում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը:
NBA-ի՝ ազգությամբ թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերն անդրադարձել է աշխարհի տարբեր ազգերի, այդ թվում հայերի դեմ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հրահրած հակամարտություններին: