Իսպանացի պատգմավորը կոչ է արել ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր հարձակումները

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման վերաբերյալ փաստահավաք առաքելության կազմում գտնվում է Հայաստանում։ Պատգամավորը տեսանյութ է հրապարակել Երևանի Հանրապետության հրապարակից՝ իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հայերին։

 

«Ավելի քան 100 000 հայ փախել է Արցախից Հայաստանի Հանրապետություն։ Նախ, կարևոր է ուժեղացնել այս փախստականներին հումանիտար օգնությունը։ Երկրորդ, կարևոր է հավաքել բոլոր ցուցմունքները, բոլոր վկայություններն այս ողբերգության մասին, և, վերջապես, պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր հարձակումները և սպառնալիքները», – հայտնել է իսպանացի պատգամավորը։

Ըստ Ջոն Ինյարիտուի՝ պետք է գործել և Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին արձագանքել հիմա։

Հոկտեմբերի 2-ին Ինյարիտուն ևս մեկ տեսանյութ էր հրապարակել Գորիսից՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սպառնալիքները կասեցնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս