Բորելը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի Ազգային ժողովի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։

Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հիշեցնելով, որ ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո այն ուժի մեջ կմտնի։

Բորելը շեշտում է, որ ՄՔԴ-ն առաջին մշտական միջազգային դատարանն է, որը հիմնվել է՝ հետաքննելու և դատական կարգով հետապնդելու «միջազգային հանրության՝ որպես ամբողջության նկատմամբ մտահոգություն առաջացնող լրջագույն հանցագործությունները»։

«ԵՄ-ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռ չեն արել դա, միանալ Հռոմի ստատուտին։ Հռոմի ստատուտին յուրաքանչյուր միացում միջազգային հանրությանն ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամրապնդում է անպատժելիությանը վերջ տալու և հաշվետվողականության մշակույթը զարգացնելու ընդհանուր վճռականությունը», – նշված է հայտարարությունում։

Բորելը հավելել է, որ ԵՄ-ն միջազգային գործընկերների հետ միասին կշարունակի աշխատել և նպաստել Հռոմի ստատուտի վավերացմանն ու իրականացմանը, ինչպես նաև ՄՔԴ-ի ամբողջականությանը:

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին վավերացրել է Հռոմի ստատուտը։ Ընդդիմադիր «Հայատսան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ են քվեարկել Հռոմի ստատուտը վավերացնելու նախագծին, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայները բավարար են եղել այն վավերացնելուն համաձայնություն տալու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031