ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրադրության շուրջ
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային իրադրության և Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման պատճառով Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ:
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները: