Բաժիններ՝

ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ Ուկրաինայի համար Արևմուտքի զենքի պաշարները սպառվում են

Արևմուտքի երկրները գրեթե սպառել են Ուկրաինա մատակարարվող զենքի պաշարները, ինչը պայմանավորված է արտադրության դանդաղ տեմպերով: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հոկտեմբերի 3-ին հայտնել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ղեկավար ծովակալ Ռոբ Բաուերը Վարշավայի անվտանգության համաժողովում։

«Պատերազմն սկսվելուց դեռ յոթ տարի առաջ (ռազմական հատվածի) ֆինանսավորումն ավելացել է, սակայն արտադրական կարողությունները չեն աճել… Մենք զենք ու զինամթերք ենք տալիս Ուկրաինային, սակայն մեր պահեստները լի չեն: Մենք մատակարարումներն սկսել ենք Եվրոպայում կիսադատարկ… պահեստներից: Այժմ «տակառի հատակն» արդեն երևում է», – նշել է Բաուերը:

ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ղեկավարն Արևմուտքի երկրներին կոչ է արել մեծացնել զենքի արտադրությունը և ընդգծել է արևմտյան այն երկրների տնտեսությունների արդիականացման անհրաժեշտությունը, որոնք հակամարտության ընթացքում պատրաստ չէին ռազմական մատակարարումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս