Ալիևը հրաժարվե՞լ է մեկնել Գրանադա

Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կայանար։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն չեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությանը հանդիպմանը։

Թուրքական ԶԼՄ-ներն էլ գրում են, որ Թուրքիայի նախագահը ևս չի մեկնի Իսպանիա: Այցը հետաձգվել է, քանի որ նա մրսել է։
Երկու տեղեկություններն էլ դեռ պաշտոնապես չեն հաստատվել։

Նշենք, որ Գրանդայում հոկտեմբերի 5-ին հանդիպում էր նախատեսված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս