Հոկտեմբերի 8-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ մի քանի ամիս անց՝ 2025 թվականի հունվարի 1-ին, ռուս սահմանապահները դադարելու են հայ-իրանական սահմանին ծառայություն իրականացնելուց, նրանք դուրս կգան, նրանց փոխարեն ծառայություն կիրականացնեն հայ սահմանապահները։
Կադիրովը հավելել է, որ արյան վրեժ է հայտարարում նշված անձանց նկատմամբ, սակայն պատրաստ է դադարեցնել այն, եթե նրանք ապացուցեն իրենց անմեղությունը և հերքեն մեղադրանքները։
ԱՊՀ հարթակի միջոցառումների մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա տարբեր առանձնահատուկ ուշադրության են արժանացել՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա լուրջճգնաժամը։ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱՊՀ մյուս ղեկավարների, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հետ մասնակցել է նաև ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Իսկ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
Հան Կանը 2016 թվականի անգլիալեզու գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ Բուքերյան մրցանակի դափնեկիր է «Բուսակերը» վեպի համար։ Սա նրա առաջին գրքերից է, որ թարգմանվել է անգլերեն։
Շենգենյան գոտու սահմանները չեն համընկնում Եվրամիության սահմանների հետ, թեև երկու կառույցներն էլ մինչ այժմ ներառել են 27 պետություն։
Հեղեղված շենքում են գտնվում պատգամավորների մեծ մասի գրասենյակները, ինչպես նաև նիստերի դահլիճ։
Ներկայում ԲՐԻԿՍ-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան:
Կարմիր ծովի շրջանում հերթապահում են USS Georgia միջուկային սուզանավը, որը կարող է կրել մինչև 154 Tomahawk թևավոր հրթիռ, և երկու հրթիռային էսկադրային ականակիր։
Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական զինված ծառայողների կողմից, ինչի հետևանքով մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, սեփականությունից ու ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։
Իրանի բարձրաստիճան դիվանագետը նաև հայտարարել է, որ Իսրայելը չի հասել Գազայում պատերազմի իր նպատակին, այն է՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը, և նույն իրադրությանը կբախվի նաև Լիբանանում։
Հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան։Վերջին երկու շաբաթվա ընթացքում Լիբանանում մարտական գործողություններին զուգահեռ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում նաև Սիրիայի տարածքին։
Ժնևյան քննարկումների համանախագահների հետ հանդիպմանն, ըստ Աբխազիայի ԱԳՆ մամուլի ծառայության, Բիգվավան նաև կողմ է արտահայտվել Գալիում միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի հարցով աշխատանքի վերսկսմանը։
Պաշտոնական Երեւանը գոնե խորհրդարանի մի պատգամավորի մակարդակով չի՞ գտնում ժամանակ, իր դժգոհությունն արտահայտել ՆԱՏՕ-ի Միջազգային ռազմական շտաբի տնօրեն Յանուշ Ադամչակի՝ Բաքվի «ռազմավարի պուրակ» այցելության առնչությամբ:
Հոկտեմբերի 1-ին Իրանը շուրջ 200 բալիստիկ հրթիռ էր արձակել Իսրայելի վրա՝ հայտարարելով, որ խոցել է կարևոր օբյեկտներ։
Հանդիպումը տեղի է ունենում եգիպտական կողմի հովանավորությամբ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նույնքան անարդյունավետ կլինի, որքան նախորդները։
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ հոկտեմբերի 9-ին Օդեսայի մարզի հրթիռակոծության հետևանքով 6 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 11-ի։
Իսրայելը գործողությունները սկսել է՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման, որի հետևանքով հրեական պետությունում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է շուրջ 100 պատանդ։
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ֆլորիդան արդեն տուժել էր երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի հարաբ-արևմտյան 6 նահանգների հարվածած «Հելեն» փոթորկից։
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Ըստ տարբեր հրապարակումների՝ 34-ամյա Թեյլոր Սվիֆթը միլիարդատեր է դարձել 2023 թվականին, մասամբ շնորհիվ իր «Էրաս» համաշխարհային համերգային շրջագայության եկամուտների։
Միացյալ Նահանգներին դեռևս չի հաջողվել պարզել, թե Իսրայելն ինչպես է պատրաստվում պատասխանել հոկտեմբերի 1-ին Իրանի իրականացրած հրթիռային հարձակմանը: Այս մասին հայտնել է ամերիկյան The Wall Street Journal հանդեսը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանն է:
ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ժողովրդական աջակցության մակարդակով երրորդ օրն անընդմեջ 3 տոկոսային կետով առաջ է իր մրցակցից՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփից: Այդ մասին հայտնում է New York Times թերթը՝ վկայակոչելով սոցհարցումների ագրեգատորի տվյալները:
ՌԴ Դաշնային խորհրդում Հայաստանին առաջարկել են միջխորհրդարանական հանդիպում անցկացնել՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ հունվարի 1-ից ռուս սահմանապահները կհեռանան հայ-իրանական սահմանի հսկիչ-սահմանային կետից: Կողմերը համաձայնել են նաև, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նրանք, ենթադրաբար, քննարկել են Իրանի դեմ պատասխան հարված հասցնելու Իսրայելի ծրագրերը, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։