Թրամփը հեռացրել է Truth Social-ից լուսանկարը, որտեղ նա «արարչի» պատկերով է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացրել է իր Truth Social էջից արհեստական ​​բանականության կողմից ստեղծված լուսանկարը, որտեղ նա պատկերված էր որպես «արարիչ». հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նկարով գրառումը հրապարակվել է երկուշաբթի օրը՝ Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 5:50-ին։ Սակայն գործակալությունը հաստատել է, որ գրառումը ջնջվել է Երևանի ժամանակով ժամը 19:50-ին։

Արհեստական ​​բանականության կողմից ստեղծված լուսանկարում Թրամփը պատկերված էր բաց գույնի հագուստով և կարմիր թիկնոցով, ձեռքը դնելով հիվանդանոցային մահճակալին պառկած հիվանդի վրա։ Նրա շուրջը մարդիկ էին, այդ թվում՝ աղոթքի դիրքով մի կին, զինվոր և բուժաշխատող։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930