ԱՄՆ–ն սկսում է Հորմուզի նեղուցի շրջափակումը

ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) սկսում է Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ կատարելով նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարականը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ հրամանատարությունը խոստացել էր ապրիլի 13-ի ժամը 18:00-ից (Երևանի ժամանակով) սկսել իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող ողջ ծովային երթևեկության շրջափակումը: Միաժամանակ նշվում էր, որ խոսքը ինչպես Պարսից ծոցի, այնպես էլ Օմանի ծոցի նավահանգիստների մասին է, որոնք միմյանց հետ կապվում են Հորմուզի նեղուցով:

Հիշեցնենք` Իրանը և ԱՄՆ-ը ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:

Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կանգնեցնել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930