Բաժիններ՝

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Իսպանիայի վարչապետ Սանչեսին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների համագործակցության անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի, խելացի տնտեսության։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Սի Ծինփինը նաև հայտարարել է, որ Չինաստանը և Իսպանիան պետք է առաջ մղեն համապարփակ ռազմավարական գործընկերությունը՝ ի շահ իրենց ժողովուրդների։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Սանչեսը, որը Չինաստանում է պաշտոնական այցով, հայտարարել է, որ Պեկինը կարող է կարևոր դեր կատարել Մերձավոր Արևելքում հակամարտության լուծման հարցում։

«Այն դերը, որ Չինաստանը կարող է ունենալ, կարևոր է այս պատերազմի ավարտի դիվանագիտական ուղիներ գտնելու և կայունությանն ու խաղաղությանը նպաստելու համար», – Սանչեսի խոսքերն է մեջբերում France 24-ը։

Իսկ Սի Ծինփինի հետ հանդիպումից առաջ Պեդրո Սանչեսը կոչ է արել, որ Պեկինն ավելի նշանակալի դեր ստանձնի կլիմայի փոփոխության, անվտանգության, պաշտպանության, անհավասարության դեմ պայքարի, արհեստական բանականության պատասխանատու մշակման և այլ հարցերում։ Ըստ Reuters գործակալության՝ Սանչեսը Պեկինի Ցինխուայի համալսարանում ելույթում նշել է, որ Եվրոպան նույնպես պետք է կրկնապատկի իր ջանքերը, քանի որ ԱՄՆ-ն որոշել է հետ քաշվել այս ճակատներից շատերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930