ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է մշակել «հաջորդության ծրագիր» այն դեպքում, եթե նա «գերեվարվի կամ սպանվի»։ Այս մասին ասվում է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, լրագրող Բոբ Վուդվորդի «Պատերազմ» նոր գրքում, որից հատվածներ հրապարակել է The Washington Post-ը։
Նախորդ մեկ տարվա ընթացքում Գազայում շարունակվող հակամարտությունը լրագրողների համար ամենամահաբերներից մեկն է, և անցած ամիսներին ռազմական գործողությունների լուսաբանման ժամանակ զոհվել ու վիրավորվել են մեդիայի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Սպանված լրագրողների թիվը 116-ն է՝ գրեթե բոլորը պաղեստինցիներ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստ է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գերմանական լրատվամիջոցներին հայտնել է ԳԴՀ կառավարության աղբյուրը։
Սերբիան իրական սպառնալիք է համարում երկրում գունավոր հեղափոխության հավանականությունը։ Այդ մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը՝ «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում։
Իսրայելի ռազմական օբյեկտների վրա Իրանի պատասխան հրթիռային հարձակումը հանգեցրել է զգալի թվով իսրայելական F-35 կործանիչների ոչնչացմանը: Դրա մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Իբրահիմ Ջաբարին։
Ադրբեջանի վրա ճնշումներ են եղել բազմիցս և տարբեր հարցերի շուրջ: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել, որը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին անհապաղ պատժամիջոցներ կիրառել երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, իսկ Եվրահանձնաժողովին՝ գնահատել Վրաստանում ընդունված օրենքների ազդեցությունը («օտարերկրյա գործակալների մասին» օրենքը) վիզայի ազատականացման ռեժիմի ցուցանիշների իրականացման վրա։
«Այս էլիտան, այո՛, պետք է պատժվի ժողովրդին ստրկացնելու համար, և կեղեքող այս էլիտան պետք է փոխարինվի առաջնորդող էլիտայով»։ Այս խոսքերն արտաբերելիս Փաշինյանն արդեն երեք տարի իշխանության էր։
Այսօր ԱՄՆ-ում Բայդենն ու Նաթանյահուն քննարկելու են Իրանին Իսրայելի հնարավոր պատասխանը: Այդ մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպիտակ տունը դեմ է Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելուն:
ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։
Իսրայելի հյուսիսային Քիրյաթ Շմոնա քաղաքում Լիբանանից արձակված հրթիռից 2 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով շտապօգնության ծառայությունը։
«Կոմերսանտ»-ը հաղորդում է, որ հետ գրավված երկու բնակավայրերը գտնվում են Կուրսկի մարզի Սուջայի շրջանում։ Պոկրովսկի խուտորը գտնվում է Սնագոստ գետի մոտ, Ուկրաինայի սահմանից 6,5 կմ հեռավորության վրա։ Նովայա Սորոչինա գյուղը գտնվում է Սուջա քաղաքից մոտ 20 կմ հյուսիս։
«Հայաստանն ակտիվորեն մասնակցել է ԱՊՀ նախարարական խորհրդի հայտարարության նախագծի փորձագիտական համաձայնեցմանը և տեքստի վերաբերյալ առաջարկություններ է արել»,-այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ-ն չի միացել խորհրդի փաստաթղթի ստորագրմանը։
Իրանցի 39 պատգամավորներ պաշտոնական նամակ են հղել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ խնդրելով վերանայել ազգային պաշտպանական դոկտրինը և թույլ տալ միջուկային սպառազինություն մշակել։ Նախաձեռնության մասին հայտնել է դրա հեղինակը՝ պատգամավոր Հասանալի Էխլաքի Ամիրին՝ Didban Iran-ին։
Առանձին անդրադարձ կա ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխությանը. եվրոպացի օրենսդիրները քննադատում են ընտրական հանձնաժողովի ընտրության կարգը, խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնի և կին թեկնածուներին տրվող պարտադիր քվոտաների վերացումը, երբ չորս պատգամավորից գոնե մեկը պետք է իգական սեռի լիներ։
Պարզվել է,որ անասնագոմի տանիքում այրվում է կուտակած անասնակեր։
Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի պատվիրակությունն այցել է Բաքվի «ռազմավարի պուրակ», հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։
Նա նաև ամենաերիտասարդ լեռնագնացն է, որը բարձրացել է Հիմալայան G1 և G2 գագաթները, ամենաերիտասարդ լեռնագնացը, որը հասել է Քաշմիրի Նանգապարբաթ գագաթին և ամենաերիտասարդը, որ Էվերեստ և մոտակա Լհոցե գագաթները նվաճել է 10 ժամվա ընթացքում։
Սրանից հետո ՀՀ ցանկացած քաղաքացի, արական սեռի ներկայացուցիչ, ով երբևէ ծառայել է ՀՀ Զինված ուժերում, կապ է ունեցել բանակի հետ, դառնալու է Ադրբեջանի կողմից հետապնդման թիրախ։
Նա հաստատել է, որ հոկտեմբերի 12-ին Գերմանիայում կայանալիք բարձր մակարդակի հանդիպումը հետաձգվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պլանների փոփոխության պատճառով։
«Թուրքական ավիաուղիների» օդանավի հրամանատարը մահացել է Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ, ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Նյու Յորքում։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ավիաընկերության ներկայացուցիչ Յահյա Ուսթյունին։
Թուրքիայի Մերսին նահանգի Թաշուչու նավահանգստային քաղաքում Լիբանանից ուղևորների հոսք է․ մարդիկ փախչում են Իսրայելի ռազմուժի գրոհներից և տարածաշրջանում աճող լարվածությունից:
Մարիա Զախարովայի ամենշաբաթյա բրիֆինգը. ՈՒՂԻՂ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել էր Ադրբեջանի նկատմամբ Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունից, ինչը կրկնել էր նաև Մոսկվա կատարած այցի ժամանակ՝ նշելով, որ ամերիկյան պատժամիջոցների քաղաքականությունը գոյության իրավունք չունի։
Օրերս ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների ՀՆԱ-ի 2 %-ի չափով ռազմական ծախսերն այլևս բավարար չեն դաշինքի նպատակներին հասնելու համար՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է գնեն հազարավոր նոր զինատեսակներ, այդ թվում՝ հինգերորդ սերնդի կործանիչներ։
Վրաստանի Սահմանադրական դատարանը մերժել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու միջնորդությունը օտարերկրյա գործակալների մասին օրենքի գործողության դադարեցման վերաբերյալ դատարանում հայցի քննարկման ընթացքում։
Ներկայում ԼԴԿ-ն խորհրդարանի ստորին պալատում ունի 465 մանդատներից 258-ը: Եվս 32-ը պատկանում է իշխող կոալիցիայի գծով նրա գործընկեր «Կոմեյտո» կուսակցությանը:
Մրցանակը շնորհվել է Ջոն Հոփֆիլդին և Ջեֆրի Հինթոնին՝ «արհեստական նեյրոնային ցանցերի օգտագործմամբ մեքենայական ուսուցման հիմքում ընկած հիմնարար հայտնագործությունների և գյուտերի համար»։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։