Թրամփը հաստատել է Իրանի ծովային շրջափակման ուժի մեջ մտնելը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Իրանի ծովային շրջափակումը ուժի մեջ է մտել։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Դոնալդ Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ հավելելով, որ ծովային շրջափակումն ուժի մեջ է մտել ապրիլի 13-ի ժամը 10:00-ին։Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման վերջնական նպատակը Թեհրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելն ու նեղուցները բացելն է։
Ավելի վաղ՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ապրիլի 13-ին կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկող այն նավերին, որոնք չեն մտել և դուրս չեն եկել իրանական նավահանգիստներից։CENTCOM-ը հավելել է, որ շրջափակումն «անկողմնակալ կերպով» կկիրառվի բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում կամ դուրս են գալիս իրանական նավահանգիստներից և ափամերձ տարածքներից, ներառյալ «Արաբական ծոցի և Օմանի ծոցի բոլոր իրանական նավահանգիստներից»:



