Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանի «նոր հրեշը». The Jerusalem Post

ԱՄՆ-ում գործող և Իսրայելին հարող «Foundation for Defence of Democracies» ուղեղային կենտրոնի վերլուծաբան Սինան Ջիդդին Թուրքիայի մասին հոդված է հրապարակել «The Jerusalem Post» իսրայելական թերթում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հոդվածում անդրադարձ է արվում Թուրքիայի տարածաշրջանային դերակատարությանը՝ Իրանի և դրա հետ կապ ունեցող ուժերի թուլացման ֆոնին:

Նա նշել է, որ մեծ է հավանականությունը, որ Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանի «նոր հրեշը»՝ Իրանի թուլացման ֆոնին։ Հոդվածում պնդվում է, որ Անկարան վարում է քաղաքականություն, որը կարող է վնասել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և տարածաշրջանային անվտանգության շահերին։ Նշվում է նաև, որ Թուրքիան աջակցում է ՀԱՄԱՍ-ին և թույլ է տալիս իր տարածքն օգտագործել այդ կազմակերպության գործունեության համար։

Բացի այդ, քննադատության են ենթարկվել Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը և ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացում Թուրքիայի դիրքորոշումը։ Հոդվածի վերջում ընդգծվում է, որ թեև Թուրքիան «նոր Իրան» չէ, սակայն այն այլևս չի դիտարկվում որպես ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930